Երևան, 26.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խոսքի ազատության պարանոցին հագցվող օղակ՝ ընտրություններից մոտ 100 օր առաջ. «Փաստ» Ամերիկյան վտանգներ Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» Իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներն ու դրանց հետևանքները. «Փաստ» «Ուժ գտա իմ մեջ, որ Սամվելս ինձ կոտրված չտեսնի». կամավոր Սամվել Գասպարյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Օմարի բարձունքում. «Փաստ» Նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում կստեղծվի արխիվ. «Փաստ» «Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ»


Սահմանամերձ Կողբը «Թումո» կենտրոն կունենա «Կողբ» հիմնադրամի ջանքերով. ՀՀ Նախագահը ներկա էր հիմնարկեքին

Հասարակություն

 Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքն առաջիկայում նորարարական տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն կունենա, որը կընդունի 600-1000 ուսանողների Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից և հարակից բնակավայրերից: Հունիսի 5-ին Կողբ համայնքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Թումո» կենտրոնի շինարարության հիմնարկեքի արարողությունը: Ծրագիրը իրականացվում է «Կողբ» հիմնադրամի հետ համատեղ:

Կողբ համայնքում կենտրոնի հիմնարկեքի արարողությանը ելույթ ունեցավ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը: ««Թումո-Կողբ» նախագիծը իրականում խորհրդանշական է և ունի որոշակի առանձնահատկություններ և շատ կարևոր բաղադրիչներ: Առաջին բաղադրիչը, որ ցանկանում եմ նշել, կրթական բաղադրիչն է, որը երկարաժամկետ փոփոխություններ իրականացնելու համար, թերևս, ամենակարևոր գործիքն է: Երկրորդ կարևոր հանգամանքը տարածքաշրջանային զարգացման խնդիրն է: Սա ևս մեկ նախագիծ է, որը նպաստում է Երևանից դուրս մարզերի զարգացմանը: Այս իմաստով մենք կարծում ենք, որ Կողբի և հարակից այլ բնակավայրերի համար «Թումո-Կողբ» նախագիծը շատ լուրջ նշանակություն է ունենալու: Սա կարևոր նախաձեռնություն է նաև անվտանգության տեսանկյունից, քանի որ նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև համագործակցություն բանակի հետ: Առավոտյան ժամերին կենտրոնն օգտագործվելու է նաև զինծառայողների կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Եզրափակելով խոսքը՝ Արման Բարսեղյանը հույս հայտնեց, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների խաչմերուկում գտնվող կենտրոնը, որը բացվելու է մեկ տարի հետո, ապագայում կընդունի նաև սովորել ցանկացող վրացիների և, ինչու ոչ, ադրբեջանցիների:

Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Նազարյանը, անդրադառնալով «Թումո-Կողբ» նախագծին, նշեց, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամը ի սկզբանե «Թումո» կենտրոնի նախագիծը առաջարկելիս նպատակ էր դրել ավելի զարգացնել հայ երեխաների ժամանակակից տեղեկատվական գիտելիքները: «Ինքս մասնակից լինելով կրթական բարեփոխումներին՝ կարող եմ հավաստել, որ այդ նպատակը ի կատար է ածվում: Արդյունքներն ակնհայտ են հատկապես մեր մարզում: Մեր մարզում առաջին «Թումո» կենտրոնը բացվել է Դիլիջանում: Շատ ուրախ ենք, որ երկարատև քննարկումներից հետո որոշում կայացվեց և 2016թ. համաձայնագիր ստորագրվեց, որ Տավուշի մարզում պետք է բացվի երկրորդ «Թումո» կենտրոնը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում»,- ասաց Նազարյանը:

Կողբ համայնքի «Թումո» կենտրոնի շենքի հիմքում դրվեց արկղիկ, որի մեջ կենտրոնի ապագա ուսանողները դրել էին իրենց ցանկությունները, թե ինչի են ցանկանում հասնել «Թումո»-ում ուսանելով:

Կենտրոնի շենքի նախագիծն արդեն հաստատված է, որի հեղինակն է բեյրութցի ճարտարապետ Բեռնար Խուրին, ով նաև ձևավորել է Երևանի «Թումո»-ի ներքին հարդարումը: Կենտրոնում կիրականացվի «Թումո»-ի հիմնական կրթական ծրագիրը, կդասավանդեն հիմնական բովանդակությունն ապահովող բաժնի՝ ՀՀ տարածքում գործող 4 կենտրոններում շրջագայող մասնագետները, ինչպես նաև կհրավիրվեն միջազգային մասնագետներ:

Կենտրոնի շինարարության և հիմնադրման համար անհրաժեշտ միջոցները ապահովվելու են «Կողբ» հիմնադրամի, «Թումո»-ի, «Յուքոմ» և «Mission Enfance» ընկերությունների և մասնավոր բարեգործների նվիրատվությունների հիման վրա: Կենտրոնը կունենա 600-1000 ուսանողի սպասարկելու համար անհրաժեշտ դասասենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոթատրոն, սպորտային պարապմունքների և ժամանցի համար նախատեսված բացօթյա հատված:

Կենտրոնում պլանավորվում է անցկացնել «Թումո»-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «Թումո-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողներին:

«Թումո»-ն անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված պատանիների համար: «Սիմոնյան» կրթական հիմնադրամն առաջին «Թումո» կենտրոնը հիմնադրել է Երևանում, 2011թ.: 2013թ. ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության երկրորդ «Թումո» կենտրոնը հիմնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 2015թ. Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցության շնորհիվ «Թումո» կենտրոններ են բացվել Գյումրիում և Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: «Թումո»-ի կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները ծանոթանում են կենտրոնի 4 հիմնական ոլորտներին՝ ֆիլմերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում և խաղերի ստեղծում, ինչպես նաև 10 լրացնող հմտություններին, ինչպիսիք են ռոբոտաշինությունը, ծրագրավորումը, լուսանկարչությունը, երաժշտությունը և այլն: 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ). Ռադարի առաջին փորձարկումը, ազնվական տիտղոսների վերացումը. «Փաստ»Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Խոսքի ազատության պարանոցին հագցվող օղակ՝ ընտրություններից մոտ 100 օր առաջ. «Փաստ»Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Ամերիկյան վտանգներ Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներն ու դրանց հետևանքները. «Փաստ»Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայով«Ուժ գտա իմ մեջ, որ Սամվելս ինձ կոտրված չտեսնի». կամավոր Սամվել Գասպարյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Օմարի բարձունքում. «Փաստ»Ավելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա ՍողոմոնյանՆոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում կստեղծվի արխիվ. «Փաստ»7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԹոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ «Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ»Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք ՉալաբյանԱզատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ»«Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ»Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ»Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ»Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ»«Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ»Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ»Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի երկրում մնալու ժամկետըՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն ՄարուքյանՏոկիոյում իրականացվել է թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը «Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասինՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին. ԶելենսկիՊՍԺ-ի ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առաջ. նրան uպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինԳերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլերԲրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացելԹոմ Հենքսը կմարմնավորի Աբրահամ Լինքոլնին Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանՄադոննան ցնցել է Ինստագրամը կորսետով. 67-ամյա փոփ աստղը ծաղրում է երկրպագուներին և ակնարկում նոր ալբոմի մասին Ընտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինԱպարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել