Մոսուլում ԻՊ-ի գրոհայինները շուրջ 160 խաղաղ բնակչի մահապատժի են ենթարկել
ՄիջազգայինԻՊ-ի գրոհայինները Մոսուլի 163 խաղաղ բնակչի մահապատժի են ենթարկել։ BFMTV-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ռաադ էլ Հուսեյնը։
Ահաբեկիչները գնդակահարել են խաղաղ բնակիչներին՝ տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Նրանք փորձել են փախչել ահաբեկիչների վերահսկողության ներքո գտնվող Մոսուլից։
ՄԱԿ-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 1-ին, սպանվածների մարմինները գտնվում են փողոցներում։