Չեխիան հրաժարվել է փախստականների ընդունել ըստ ԵՄ քվոտաների
ՄիջազգայինՉեխիայի կառավարությունը հրաժարվել է ըստ ԵՄ քվոտաների ընդունել Հունաստանում եւ Իտալիայում գտնվող ներգաղթյալներին։ Այս մասին հայտարարել է Չեխիայի ԱԳ նախարար Միլան Խովանեցը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Parlamentni listy-ը։
Նրա խոսքով՝ Չեխիայի կառավարությունն այդ որոշումն ընդունել է անվտանգության վերաբերյալ պատկերացումներից ելնելով, քանի որ ԵՄ-ի քվոտաների համակարգը չի գործում։ Չեխիան դադարեցրել է փախստականների ընդունումը մինչեւ աշուն եւ մտադիր չէ փոխել դիրքորոշումը նույնիսկ Եվրամիության կողմից պատժամիջոցների սպառնալիքի ներքո։
Նշենք, որ, ըստ քվոտաների, Չեխիան պետք է ընդուներ 2500 մարդու, սակայն ընդունել է միայն 12-ին։