Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան


Հայաստանում առողջ ֆինանսաբանկային սեկտոր է ձևավորվել. Րաֆֆի Սեմերջյանի հարցազրույցը

Տնտեսություն

Առաջիկա ամիսներին Արաբական Միացյալ Էմիրություններից  ներդրողների խումբ կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացրեց Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի խորհրդի (Բրյուսել) անդամ, Հայ-էմիրաթական բիզնես ասոցիացիայի փոխնախագահ,  «Management Mix» խորհրդատվական եւ ներդրումային ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը: Նա անդրադարձել է հայ-էմիրաթական գործակցությանն ու ֆինանսաբանկային հարցերին:

-Պարոն Սեմերջյան, Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Նախ ասեմ, որ ֆինանսական համակարգը հիմնված է տնտեսական համակարգի վրա: Եթե ընդհանուր խոսում ենք տնտեսության կամ ֆինանսական զարգացման մասին, ապա մենք պետք է առաջինն անդրադառնանք պետության դերին:

Որքանո՞վ կուզենք, որ պետությունը ներգրավված լինի տնտեսության մեջ: Արդյո՞ք ավելին պետք է լինի պետության դերը, թե ավելի նվազ: Քանի որ ես լիբերալ դպրոցից եմ, հետևաբար նախընտրում եմ, որ պետությունը մրցակցության դաշտ ստեղծի ու քաջալերի այն: Քանի որ Հայաստանի ռեսուրսները քիչ են, տնտեսական միավորների փորձը շատ սահմանափակ է, ամենահին ընկերությունները  20-25 տարվա պատմություն ունեն, հետևաբար շատ կարևոր է, որ նաև որոշ ռազմավարական ոլորտների մեջ պետությունը դեր ունենա: Օրինակ, «Էյր Ֆրանս»-ը, այն Ֆրանսիայում պատկանում է պետական կազմակերպություններից մեկին: Նման օրինակները շատ են: Իմ առաջարկը պետք է լինի այն, որ պետությունը խթանի ներդրումները, որոշ ընկերություններ ստեղծի, հաջողացնի այդ ընկերությունների գործունեությունը, հետո սեփականաշնորհի:

Ինչ վերաբերում է ֆինանսական համակարգին, ապա տեսնում ենք, որ վերջին 10 տարիներին շատ լավ ձևով ղեկավարվում է բանկերի կառավարումը, բանկերի կապիտալը  բարձրացավ հասավ 30 մլրդ-ի, առողջ ֆինանսաբանկային սեկտոր է: Բանկային ոլորտում հիմնական կառուցվածքային խնդիրները կմնա ավանդների քիչ լինելը: Այսօր Կենտրոնական բանկի ռեզերվեներից բացի, որը 1.8  մլրդի շուրջ է, ընդհանուր բոլոր բանկերի ավանդները կազմում են 4-5 մլրդ-ի շուրջ: Սա շատ քիչ է, վստահությունը պետք է  ավելանա: Նաև պետք է պետությունը այդ գործընթացը խթանի, այն քաղաքականության վերածի: Եթե ավանդները շատանան, ապա ինքնաբերաբար տոկոսները կիջնեն, վարկերի տոկոսները կիջնեն, այսինքն` ցիկլ կստեղծվի: Եթե վարկերի տոկոսներն էլ իջնեն, ուրեմն ներքին ներդրումների ծավալը կավելանա, մանավանդ, փոքր և միջին ձեռնարկությունների մասով: Սրանք են ֆինանսական համակարգի զարգացման հեռանկարների մի քանի կարևոր բաժինները:

-Դուք ժամանակին նշել էիք, որ եթե արտասահմանում ապրող յուրաքանչյուր 10 հայից մեկը հաշիվ բացի հայաստանյան բանկումապա շատ շուտով Հայաստանում հզոր բանկային համակարգ կլինի։ Առաջարկը, կարծես, Սփյուռքի նախարարության կողմից ընդունվել էր: Այդ գործընթացում տեղաշարժ կա՞:

-Այդ առաջարկը տեսական մնաց, պետք է լինի գաղափարն առաջ տանողը: Թիվ 1 շահագրգիռ կողմը`կառավարությունը, այդ ուղղությամբ պետք է քաղաքականություն մշակի, առաջնահերթություն սահմանի: Այդ ուղղությամբ ես դեռ տեղաշարժ չեմ տեսել: Միշտ այս օրինակը բերում եմ, Ֆրանսիայում 16 տարում շարժում ձևավորվեց, գաղափարը հետևյալն էր,փորձել դրսում աշխատել: Այո, դրսում աշխատենք, բայց փորձենք այդ մեր հարստությունը, լինի փողը, ոսկին, որ դրսում աշխատում ենք, կուտակենք  մեր երկրում: Այդպիսի շարժում պետք է սկսվի`դեպի Հայաստան: Կազմակերպել ոչ միայն  մարդկանց, այլև կապիտալի հոսք: Իհարկե, տեսնում ենք, որ որոշ մարդիկ գալիս են այստեղ տներ, հողատարածքներ են գնում, բայց դա պետք է վերածվի քաղաքականության, որը դրական ազդեցություն կունենա ֆինանսատնտեսական  համակարգի մեջ:

-Բանկային համակարգի զարգացման կարևոր գործոններից է բնակչության վստահությունը: Բանկերի նկատմամբ Հայաստանում բնակչության վստահություն տեսնո՞ւմ եք:

-Անշուշտ բնակչության վստահությունը թիվ 1 հարցն է: Այստեղ իրենց դերակատարությունն ունեն կառավարությունը, բանկերը: Ես բավական բավարարված եմ, բանկերի մեծամասնությունը լավ ձևով կարողանում է վստահություն ներշնչել մարդկանց: Եթե կարողանանք վաճառել այն գաղափարը, որ Հայաստանի բանկերը վստահելի են, ու կապիտալ ներգրավենք, ապա ավելի լավ կլինի: Դրա համար կառավարությունը, բանկերը պետք է աշխատեն, որ այդ վստահությունն ավելի բարձրանա:

-Տնտեսական ճգնաժամի տարիներին Հայաստանի բանկային համակարգը ցուցաբերեց  կայունություն: Այն  որքանո՞վ կարող է երաշխիք լինել օտարերկրյա ներդրողների համար:

-Այո, իսկապես, Հայաստանի բանկերը ցուցաբերեցին կայունություն: Ասեմ, որ ընդհանրապես օտար ներդրողները, մանավանդ խոշորները, պետք է նախընտրեն աշխատել իրենց բանկերի միջոցով: Իհարկե, Հայաստանում գործունեություն ծավալելով, պետք է նաև այստեղ ունենան իրենց հաշիվները: Այսինքն`այստեղ ես խնդիր չեմ տեսնում, որովհետև Հայաստանում բանկերի մեծամասնությունը խնդիրներ չունի, շատ լավ ձևով կառավարվում են, վստահ եմ, որ Հայաստանում ներդրողները պետք է աշխատեն նաև հայկական բանկերի հետ:

-Պարոն Սեմերջյան, վերջին շրջանում Հայաստանի կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանք է տանում ներդրումներ ներգրավելու համար: Ինչպե՞ս կգնահատեք այդ աշխատանքը:

-Ես կարծում եմ, որ այդ գործադրվող ջանքը դեռ մնում  է իր սաղմնային վիճակում: Ես մեծ հույսեր ունեմ, որ նորանշանակ ղեկավարությունն այդ ուղղությամբ որևէ ջանք չի խնայի: Վստահ եմ, որ Զարգացման հիմնադրամի ղեկավարությունն այդ ուղղությամբ  իրականացվող աշխատանքը քաղաքականություն կդարձնի: Մենք իրենց նաև նոր մոդել ենք առաջարկել: Օրինակ, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Միջին Արևելքում լինեն գրասենյակներ հստակ առաքելությամբ`ներգրավել ներդրումներ Հայաստան: Ներդրումների ներգրավման առումով ջանք գործադրվում է, բայց դեռ սաղմնային վիճակում է, ուղղակի քաղաքականության վերածված չէ: Կարծում եմ, որ պետք է նաև արտոնություններ տալ այն ներդրումային ծրագրերին, որոնք կապահովեն աշխատատեղեր:

-Հայաստանի կառավարությունը տարբեր երկրների թվում, թիրախավորել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների շուկան: Ո՞ր ուղղություններով Հայաստանը կարող է հետաքրքիր լինել էմիրությունների ներդրողների համար:

-Գրեթե երկու տարի առաջ սկսվեցին պրոֆեսիոնալ մակարդակի այցելություններ դեպի Էմիրություններ: Արդեն առաջին քայլերը կան: Առայժմ փոքր ներդրումներ են անշարժ գույքի շուկայում, հաջորդ փուլում նախատեսվում է գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել: Արդեն սննդամթերքի ոլորտում համագորակցության կոնկրետ գործարք կա: Ծրագրման փուլում են առավել խոշոր ներդրումային առաջարկները: Էմիրությունների համար շատ հետաքրքիր է գյուղատնտեսության ոլորտը, հյուրանոցային տնտեսությունը, արդյունաբերությունը:Նախատեսվում է  ակտիվացնել զբոսաշրջային հոսքը, վերջին երկու տարիներին նկատում ենք, որ դրական տեղաշարժ կա: Ասեմ, որ ամիսը մեկ կամ երկու անգամ բիզնես խմբեր գալիս են էմիրություններից: Մենք պատրաստվում ենք հուլիսին կամ հոկտեմբերին կոնֆերանս կազմակերպել: Էմիրություններից  20 ներդրող կգա Հայաստան, և նրանց հետ կայցելենք կոնկրետ վայրեր`ցույց տալու մեր ծրագրերը, տնտեսական հնարավորությունները: Ինչպես տեսնում եք, այս ուղղությամբ աշխատանք արվում է, գիտենք, որ ժողովուրդը ցանկանում է շատ արագ տեսնել արդյունքները, բայց արդյունաբերության ոլորտում արդյունքներ տեսնելու համար 5-10 տարի է պետք, դրա համար պետք է ավելի համբերատար լինենք:

Հարցազրույցը` Աննա  Գզիրյանի

Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է