Փոխհրաձգություն մեքսիկական բանտում. 4 զոհ կա
ՄիջազգայինՄեքսիկայի Սյուդադ Վիկտորիա քաղաքի բանտում փոխհրաձգության հետեւանքով 4 մարդ է զոհվել, 6 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Երկրի անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ բանտում գործողությունը շարունակվում է: Ոստիկանության աշխատակիցներն ու զորքերը շղթայել են շենքը: