Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան


«Լիովին կիսում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը». Հովսեփ Խուրշուդյան

Լիովին կիսում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը առ այն, որ կա ընդդիմադիրների մի տեսակ, ով եթե տեսնում է, որ իշխանափոխություն անել չի կարողանում` ոչ թե օգնում է նրանց ովքեր տվյալ պահին պայքարի առաջին գծում են, այլ սկսում է նախանձից պայթել ու ամեն ինչով խոչընդոտել նրանց: Իրոք որ, այդ տեսակի համար ավելի լավ է գործող իշխանությունը թեկուզ հավերժ մնա իր աթոռներին, քան մեկ այլ ընդդիմություն իշխանափոխություն անի: Նման ընդդիմադիրները միշտ պատճառ կգտնեն անգամ իրենց հայացքներն ու ռազմավարական մոտեցումները կիսող ուժերին եւ գործիչներին: Հիրավի, կա նման տեսակ, դա բացարձակ ճշմարտություն է: Ու ես շատ ուրախ եմ, որ «Ժառանգությունը» նման ընդդիմության թվին ԵՐԲԵՔ չի պատկանել: Ու թող չնեղանան մեր այսօրվա գործընկերները, բայց արդարության դեմ մեղանչած կլինեմ, եթե նրանց չհիշեցնեմ որոշ դրվագներ: Կարճ պատմական էքսկուրս. 2003թ. «Ժառանգությունը» եւ Րաֆֆի Հովհաննիսյանը աջակցեցին Ստեփան Դեմիրճյանին նախագահական ընտրությունների ժամանակ: Րաֆֆին անգամ մասնակցում էր քարոզարշավին: Թեեւ պարոն Դեմիրճյանի շտաբում պատրաստվող եւ Հ1 ուղարկվող տեսահոլովակներից Րաֆֆին «խնամքով» մոնտաժվում-հանվում էր: Նույն 2003թ-ի խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» չառաջադրվեց ԱԺ ընտրություններին` չկիսելու համար «Արդարություն» դաշինքի քվեները: Ցավոք, ոչ ՀԺԿ-ն եւ ոչ էլ Ստեփան Դեմիրճյանը 2013-ի նախագահական ընտրություններում որեւէ կերպ չաջակցեցին Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանը»: 2008թ. «Ժառանգությունը» եւ Րաֆֆի Հովհաննիսյանը (ենթարկվելով կուսակցության որոշմանը) աջակցեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրությունների ժամանակ, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հետ համատեղ համալրեց ընտրական հանձնաժողովներում ԱԺ քվոտայով ունեցած իր տեղերը: «Ժառանգությունը» նաեւ իր ողջ կազմով ակտիվ մասնակցեց Մարտի 1-ի ժողովրդական դիմադրությանը: Ընդամենը 1 տարի հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց որ նորաստեղծ ՀԱԿ-ը միակ ընդդիմությունն է, նույն 2009-ին ՀԱԿ-ամերձ բոլոր ԶԼՄ-ները` Աղասի Ենոքյանի տնօրինած «Ազատությունն» էլ վերադիր, մի կեղտոտ (կներեք, այլ բառ պարզապես չեմ գտնում) հարձակում սկսեցին «Ժառանգության» եւ Րաֆֆու դեմ միայն այն բանի համար, որ ուզում էինք Երեւանի ավագանու ընտրություններին առանձին ցուցակով մասնակցել: Մեզ լուրջ դեմքով ուզում էին համոզել, որ դա, տեսեք-տեսեք, ոչ թե ավագանու, այլ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Արդյունքում «Ժառանգությունը» չմասնակցեց մրցապայքարին եւ երեւանցիները 4 տարի մնացին առանց իրենց շահերը պաշտպանող ավագանու պատգամավորների: Իսկ 2008-ից ընդամենը եւս 3 տարի հետո` 2011-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն չմոտեցավ հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին, այլեւ Եղիազար Այնթափցու շուրթերով նրան շուտափույթ մահ մաղթեց: Դե իսկ 2013-ի մասին էլ չասեմ` ՀԱԿ-ը չաջակցեց որեւէ ընդդիմադիր թեկնածուի`ասելով, որ այլեւս Հայաստանում ընրությունների միջոցով հնարավոր չէ որեւէ բան փոխել (ու ընդամենը մի քանի ամիս հետո հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների միջոցով հնարավոր է երկրում արմատական փոփոխությունների հասնել...): Ավելին, ճիշտ Լեւոն Տեր-Պետրոսյանի` երեկ հանրահավաքին նկարագրած «ընդդիմության տեսակին» հարիր լծվել էլ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ մյուս ընդդիմադիրների պայքարին ամեն կերպ խոչընդոտելու գործին` կոչ անելով ժողովրդին չգնալ ընտրությունների: Դե, ինչ խոսք, միակը, ով իր մոտեցումների մեջ հետեւողական է եղել (անկախ այն բանից, որ դրանք հիմնականում չեմ կիսել), Գագիկ Ծառուկյանն էր: Ու համարենք, որ Անդրանիկ Թեւանյանի «7 օր»-ը հանդես էր գալիս «անկախ» ԶԼՄ-ի դիրքերից, երբ 2013-ի նախագահական ընտրություններից հետո մաղձ էր թափում փողոցում իշխանությունների դեմ պայքարող ընդդիմության վրա, թե ինչի չեն Րաֆֆին եւ «Ժառանգությունը» ավելի արմատական հայտարարություններ անում իշխանությունների հասցեին, ինչի են ասում, որ Հայաստանում ոչ մի թշնամի չունեն, ավելին, կոնկրետ օրինակով ցույց են տալիս, որ ՀՀԿ-ում եւս կան առաջադեմ մարդիկ, ովքեր չեն ընդունում երկրում տիրող այս խայտառակ վիճակը: Այսինքն ինչի էին մոտավորապես այն նույն տոնայնությամբ արտահայտվում, որով արտահայտվեց Գագիկ Ծառուկյանը երեկվա հանրահավաքին: Հուսով եմ, որ այդ նույն ցեխարձակումները այդ «անկախ» լրատվամիջոցը չի անի նաեւ Գագիկ Ծառուկյանի հասցեին վերջինիս երեկվա ելույթի համար... Այո, այժմ ժողովրդի պահանջով միասնական ճակատ ենք կազմել Հայաստանում վիճակ փոխելու համար: Եւ միշտ ուզում ես հավատալ, որ անցյալում դրսեւորած այս անազնիվ, նախանձ, ժողովրդի, երկրի շահերի, իրական ընդդիմադիր պայքարի հետ որեւէ կապ չունեցող վարքագիծը վերանայվել է: Այլապես, ստիպված ես լինելու միշտ հիշել այն` նման յուրայիններից ցանկացած պահին թիկունքից հարված չստանալու համար: Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան