50-ամյա չինուհին, ում շփոթում են որդու ընկերուհու հետ, բացահայտում է իր երիտասարդության գաղտնիքները
LifestyleԵրբեմն մարդկանց թվում է, որ ծերությունն ու կնճիռները անխուսափելի են, սակայն մոռանում են մի շատ կարևոր բան` ամեն ինչի դեմ կարելի է պայքարել` նույնիսկ ծերության: Եվ ահա Չինուհի Լյու Յելինն իր օրինակով է ապացուցում, որ ծերացման բնական գործընթացի դեմ կարելի է շատ արդյունավետ պայքարել ու մեծ արդյունքի հասնել: Չինուհին իր կյանքի գրեթե կեսն ապրելուց հետո շարունակում է դեռ երիտասարդ և գրավիչ տեսք ունենալ:
Լյու Յելինն այնքան թարմ ու բարեկազմ տեսք ունի, որ մարդկանց մեծ մասը նրան ու 22-ամյա որդուն փողոցում տեսնելիս նույնիսկ շփոթում են` կարծելով, թե նրանք երիտասարդ զույգ են: Կնոջ հարթ դեմքին ոչ մի կնճիռ հնարավոր չէ գտնել:
Ինչպես հայտնում է Bored Panda կայքը, մարդիկ նույնիսկ շոկ են ապրում, երբ իմանում են, որ կինը գրեթե 50 տարեկան է: Իսկ երբ իմանում են ողջ ճշմարտությունը, փորձում են նրանից անպայման իմանալ երիտասարդությունը պահպանելու գաղտնիքները:
Պարզվում է` չինուհին ոչ մի արտառոց բան չի անում: Նա պարզապես արդեն 3 տասնամյակից ավելի է, ինչ լողով է զբաղվում, մշտապես մարզվում է ու հետևում սննդակարգին:











