Ֆրանսիայում ահաբեկչության դեմ պայքարի համակարգման ազգային կենտրոն Է ստեղծվել
ՄիջազգայինՖրանսիայում ստեղծվում Է հետախուզման եւ ահաբեկչության դեմ պայքարի համակարգման ազգային կենտրոն, նոր կառույցը կենթարկվի անձամբ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, հունիսի 7-ին այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում: Այս որոշումն ընդունվել Է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում: Նոր կառույցի շրջանակներում կհայտնվի նաեւ ազգային հակաահաբեկչական կենտրոն:
«Հանրապետության նախագահը նշել Է, որ այս ատյանը, որը կգտնվի իր ղեկավարության ներքո, պետք Է մեծացնի երկարաժամկետ ահաբեկչական սպառնալիքից պաշտպանության արդյունավետությունը, որը ծառացել Է Ֆրանսիայի հանդեպ, ապահովելով այդ աշխատանքին մասնակցող ծառայությունների գործողությունների ուժեղացված համակարգումը»,- պարզաբանել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում:
Հետախուզման եւ ահաբեկչության դեմ պայքարի համակարգման ազգային կենտրոնի աշխատանքը կտնօրինի Պիեռ դը Բուսկե դը Ֆլորիանը, որը տարբեր տարիների պաշտոնավարել Է Ֆրանսիայի տարբեր դեպարտամենտներում, իսկ այժմ ղեկավարում Է հանրապետության ներքգործնախարարությանը կից կոնսուլտացիոն կենտրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: