Աշունը կարող է բեկումնային պահ դառնալ Սիրիայի հակամարտության կարգավորման համար. դե Միստուրա
ՄիջազգայինԱռաջիկա աշունը կարող Է հանգուցային հնարավորություն ընձեռել Սիրիայի հակամարտության կարգավորման համար՝ հաշվի առնելով այդ երկրում հրադադարի գոտիների վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունը:
Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:
«Այս աշունը կարող Է բեկումնային պահ դառնալ Սիրիայում քաղաքական կարգավորման համար: Կարեւոր Է նշել այն փաստը, որ Աստանայում համաձայնություն Է ձեռք բերվել հակամարտության մի քանի գոտիներում հրադադարի վերաբերյալ, եւ այն կնքած երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, կարող են ապահովել դրա կատարումը:
Դա այն Է, ինչը սիրիացիներն իրենք են պահանջում: Սակայն ոչ մի զինադադար հնարավոր չԷ պահպանել առանց քաղաքական հորիզոնի, այսինքն՝ առանց Ժնեւում անցկացվող բանակցությունների»,- լրագրողներին հայտարարել Է դե Միստուրան ՝ ամփոփելով Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոյի հետ Հռոմում կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: