Թրամփն ընտրել է ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնի նոր թեկնածուին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում առաջադրել է Քրիստոֆեր Ռեյին, որը 2003-2005 թվականներին աշխատել է որպես ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական:
Ինչպես նշում է BBC-ն, թվիթերյան իր էջում Թրամփը Ռեյին բնութագրել է որպես «անբասիր հեղինակություն ունեցող մարդու»:
Քրիստոֆեր Ռեյը ոչ միայն աշխատել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում, այլև եղել է Նյու Ջերսիի նահանգապետ և Թրամփի աջակից Քրիս Քրիստիի փաստաբանը:
Ներկա պահին Ռեյն աշխատում է որպես King & Spadling միջազգային իրավաբանական ընկերության փաստաբան և նախագահում է կառավարական հետաքննություններ իրականացնող մասնագիտական խմբում:
ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնը թափուր է այն օրվանից, երբ Թրամփն աշխատանքից ազատել է գերատեսչության նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին: