Գերագույն ռադան որոշեց, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը Կիեւի գերակայությունն Է
ՄիջազգայինՈւկրաինայի խորհրդարանը որոշել Է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը արտաքին քաղաքականության գերակայությունն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան օրինագիծը պաշտպանել Է 276 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում:
Խորհրդարանականները փոփոխություններ են մտցրել «Ներքին եւ արտաքին քաղաքականության հիմունքների մասին» եւ «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմունքների մասին» օրենքներում՝ օրենսդրական մակարդակով ամրագրելով այդ գերակայության վերաբերյալ դրույթը:
Մարտի 22-ին Ռադան որոշում Էր ընդունել ԱՄՆ-ի Կոնգրեսին դիմելու մասին՝ խնդրելով անվտանգության բնագավառում երկրների միջեւ երկկողմ գործընկերության զգալի խորացման եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: