Թեհրանում իրականացված ահաբեկչությունների զոհերի թիվն ավելացել է
ՄիջազգայինԹեհրանի ահաբեկչությունների զոհերի թիվն ավելացել է: Իրանական Tasnim գործակալության տվյալներով՝ հարձակումների հետեւանքով 16 մարդ է զոհվել:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի չորս զինված անձ կանացի հագուստով ներխուժել էր երկրի խորհրդարանի շենք: Մեկ այլ խումբ էլ ահաբեկչություն է իրականացրել Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում:
Երկու ահաբեկիչներ պայթեցրել են իրենց. մեկը՝ խորհրդարանի շենքի չորրորդ հարկում, մյուսը՝ դամբարանի տարածքում: