Մայրական կաթը կարող է հրաշքներ գործել բժշկության ոլորտում
LifestyleՇվեդ գիտնականները վերջին շրջանում սենսացիոն հայտարարություն են արել: Նրանք պնդում են, որ մայրական կաթն ի վիճակի է սպանել քաղցկեղային բջիջներ: Քաղցկեղային բջիջները վերացնող նյութը հայտնաբերվել է մայրական կաթի բաղադրությունում մի քանի տարի առաջ, սակայն միայն հիմա հաջողվեց փորձարկել այն մարդու վրա:
Հիվանդները, որոնք տառապում էին միզապարկի քաղցկեղով, ամեն անգամ ընդունելով այդ նյութը` մեզի հետ դուրս էր բերվում քաղցկեղային բջիջներ, հայտնում են գիտնականները: Լաբորոտոր փորձարկումները ցույց են տալիս, որ մայրական կաթի մեջ պարունակվող հակաքաղցկեղային նյութն ի վիճակի է սպանել ավելի քան 40 տեսակի քաղցկեղային բջիջներ: Այս պահին գիտնականներն աշխատում են մաշկի, գլխուղեղի և այլ տեսակի քաղցկեղներ բուժելու ուղղությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: