Հնդիկ լուսանկարիչը առանց գումար ծախսելու ստեղծում է դրսի հրաշալի տեսարաններ` տնային պայմաններում
LifestyleՀնդիկ լուսանկարիչ Վատսալ Կատարիան զբաղվում է գովազդային լուսանկարչությամբ, սակայն պարզվում է, որ նրա սիրելի ու հիմնական հոբբին ստեղծագործական ֆոտոշարքերն են: Լուսանկարիչը հիմնականում սիրում է զբաղվել մանրանկարչությամբ, քանի որ դրա միջոցով է կարողանում իրականություն դարձնել իր երևակայության մեջ եղած բոլոր գաղափարները:
Լուսանկարիչը աշխատելու ընթացքում չի օգտագործում թանկարժեք նյութեր և ամեն ինչ իր ձեռքերով է պատրաստում: Փոքր սարեր, լեռներ ու բլուրներ ստեղծելու համար նա սովորաբար օգտագործում է գիպս, հին թղթեր, պլաստիկի կտորներ և ներկեր:
Երբեմն էլ օգտագործում է պոլիպրոպիլենի թերթեր, թխվածքի փխրեցուցիչներ: Նա մեծամասամբ այնպիսի նյութեր է օգտագործում, որոնք հանրամատչելի են և որոնք բոլորն էլ կարող են ցանկության դեպքում գտնել և կրկնել լուսանկարչի փորձերը:
Վարպետի խոսքով` իրեն 3-15 օր է պահանջվում գաղափարներն իրականացնելու համար: Նրա աշխատանաքները ժխտում են այն համոզմունքը, թե առանց թանկարժեք սարքերի և նյութերի անհնար է լավ լուսանկարներ ստանալ:




