Մերկելի վարկանիշը բարելավվել է
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը հասել է նույն մակարդակին, ինչ մինչեւ միգրացիոն ճգնաժամը։ DW-ն, վկայակոչելով ARD-Deutschlandtrend-ի հարցման տվյալները, գրում է, որ հարցվածների 64 տոկոսը գոհ է կանցլերի աշխատանքից։ Այս ցուցանիշը մեկ կետով ավելի է, քան մեկ ամիս առաջ։
Իսկ Բունդեսթագի ընտրություններում նրա հիմնական հակառակորդ Մարտին Շուլցին սատարում է հարցվածների 36 տոկոսը։ Ի դեպ, դա ARD-Deutschlandtrend-ի պատմության ընթացքում հարցման ամենացածր ցուցանիշն է։ Նախորդ ամսվա համեմատ՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը 6 կետ է կորցրել։
Եթե ընտրությունները կայանային այս պահին, հօգուտ կանցլերի կքվեարկեր հարցվածների 53 տոկոսը (4 կետով ավելի, քան մեկ ամիս առաջ), իսկ Շուլցի օգտին՝ 29 տոկոսը (նախորդ ամսվանից 7 կետով պակաս)։ 13 տոկոսը չէր սատարի նրանցից ոչ մեկին։