Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»


Լեւոն Ջուլֆալակյան. Կարծում եմ՝ 2018-ից կրկին դիտարժան կդառնա ըմբշամարտը (ֆոտոշարք)

Սպորտ

Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմերը հունիսի 9-12-ը Թբիլիսիում կմասնակցեն միջազգային մրցաշարի։ Հունահռոմեականները մրցավայր են մեկնել օլիմպիական չեմպիոն, հավաքականի ավագ մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։ Միջազգային մրցաշարին Հայաստանը մասնակցելու է մեծ կազմով՝ 19 ըմբիշով։ Կազմում չկա Լոնդոն-2012-ի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը եւ Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը։

Մրցավայր մեկնելուց առաջ հունահռոմեական ըմբիշները հավաք անցկացրեցին Երեւանի «Օլիմպավանում»։ Մարզումային վերջին օրվան հետեւեց նաեւ NEWS.am Sport-ի թղթակիցը։

Լեւոն Ջուլֆալակյանը մարզիկների հետ ընկերական եւ մարզչական զրույցներով, խորհուրդներով, նկատողություններով, գովելով անցկացնում է մարզումը։ Չի սիրում, երբ գորգի վրա որեւէ մեկին տեսնում է անգործ կանգնած։ Եվ անպայման հետեւում է նկատողությունը՝ «կամ աշխատում եք, կամ գնում տուն, պարապ չեք կանգնում»։

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի փոխանցմամբ, Վրաստանում կայանալիք մրցաշարը աշխարհի առաջնության նախապատրաստական փուլն է եւ այս մրցաշարում կընդգվծի հավաքականի կազմը։

«Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարը հիմք է հանդիսանալու օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնության կազմը ձեւավորելու համար։ Մրցաշարին մասնակցում է 19 ըմբիշ՝ բոլոր քաշային կարգերի Հայաստանի լավագույն ըմբիշները։ Մեծ կազմով ենք մասնակցում, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենանք մեր թիմի պատրաստվածության վերաբերյալ եւ իմանանք, թե ովքեր են կոնկրետ պատրաստվելու աշխարհի առաջնությանը։  

Թբիլիսիից հետո արդեն ըստ փուլերի կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը։ Հավաք կանցկացնենք Ռուսաստանում, հաջորդ հավաքը կլինի Բելառուսում, իսկ աշխարհի առաջնությունից առաջ վերջին հավաքը կանցկացնենք Երեւանում՝ օգոստոսի 6-19-ը եւ 19-ին կմեկնենք Ֆրանսիա՝ աշխարհի առաջնության»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը։

Եվրոպայի առաջնությունում սպասված հաջողությունները չունենալու պատճառներից  թիմի մարզչական շտաբն արդեն հետեւություններ արել է եւ թբիլիսյան մրցաշարին, ինչպես նաեւ աշխարհի առաջնությանը պատրաստվում են այդ թերությունները շտկած։

«Եվրոպայի առաջնությունից հետո մեր եզրակացություններն արել ենք, ընդհանուր թերությունները նկատվել են, բայց չեմ ցանկանում բոլորի անունները հերթով նշել։ Մենք միշտ էլ թերությունների վրա աշխատում ենք, բոլոր մրցումներից հետո փորձում ենք ուղղել սխալները։

Թերություններ ու սխալներ եղան պայմանավորված նոր օրենքներով, չորեքթաթ դրությունը հանելով։ Այդ օրենքների փոփոխությունները բոլորին է տհաճ, բոլոր հավաքականներին, ըմբիշներին եւ մասնագետներին, որովհետեւ արդար մրցակցություն չկա նման օրենքների մեջ․ ցավալի է, բայց փաստ է։ Այդ օրենքները բոլորի համար է, եւ մենք կփորձենք այդ օրենքներով պայքարել եւ հաղթել։ Ամեն դեպքում տվյալ օրենքները բոլոր երկրների համար են տհաճ։ Պետք է համբերենք մինչեւ հաջորդ տարի եւ փորձենք նման օրենքներով լավ մասնակցել»,- շեշտեց ավագ մարզիչը։

Թե որքանով չորեքթաթ դրությունը նպաստեց հայ ըմբիշների գոտեմարտերի եւ արդյունքների վրա, Լեւոն Ջուլֆալակյանը դժվարանում է մեկնաբանել, բայց փաստում է, որ ըմբշամարտն այսկերպ կորցրել է իր դիտարժանությունը։

«Անհասկանալի փոփոխություններ են մտցրել ըմբշամարտում։ Ես ի սկզբանե դեմ էի այդ նոր օրենքներին։ Ինձ հետ միասին նաեւ շատ երկրների հավաքականների մարզիչներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ։ Չորեքթաթ դրությունը հանելով՝ այդ օրենքի հեղինակներն ասես միտում ունեին ուժեղ երկրներին թուլացնել։ Բոլոր այն ըմբիշներն, ովքեր ուժեղ էին ներքեւում, հարցը լուծեցին այսպես ասած «վերեւներում»։ Այս օրենքը մտցրեցին այն երկրները, որոնք թույլ էին չորեքթաթ դրությունում։ Եվ փոխանակ իրենք ուժեղացնեին իրենց մարզիկներին պարտերում, փորձեցին մեզ թուլացնել կանգնած դրությունում։ Մենք էլի թույլ չենք կանգնած դրությունում, բայց մեր տղաները պարզ է, որ շատ ուժեղ են պարտերում, գեղեցիկ հնարքներ ունեն, ինչպիսիք չեն կարողանում անել որեւէ երկրի ներկայացուցիչ։ Այսպես ըմբշամարտի գոտեմարտերին հետեւելն անգամ անհետաքրքիր է։ Ամբողջ Եվրոպայի առաջնությունում ինձ հետաքրքրեց ընդամենը մի քանի գոտեմարտ, մյուսները դիտելու չէին, կարող էիր քնել, արթնանալ եւ տեսնել, թե ում ձեռքն են բարձրացրել։ Այսպես ըմբիշներն էլ արդեն կանգնած դրությունում որեւէ հետաքրքիր հնարք չեն անում։ Իսկ պարտեր դրության առկայության դեպքում ոչ միայն պարտերում էր հետաքրքիր եւ դիտարժան, այլեւ կանգնած դրությունում, քանի որ մարզիկներն ամեն հնարք անում էին, որպեսզի միավոր վաստակեին եւ պարտեր դրություն նրանց չդնեին։

Կարծում եմ՝ 2018 թվականից նորից կվերակագնեն պարտեր դրությունը եւ կրկին դիտարժան կդառնա ըմբշամարտը»,- մանրամասնեց Լեւոն Ջուլֆալակյանը։

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport

 
 
Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք