Իրանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցի իրադրությունը
ՄիջազգայինԻրանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վան Ին քննարկել են Պարսից ծոցի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 9-ին հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Հանդիպումը նախօրյակին կայացել Է Աստանայում, որտեղ ընթանում Է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել Պարսից ծոցի իրադրության շուրջ: Վան Ին հայտարարել Է, որ Պարսից ծոցում խաղաղության ու կայունության պահպանումը համապատասխանում Է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես Էլ միջազգային հանրակցության ընդհանուր շահերին»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
Վան Ին ընդգծել Է, որ Չինաստանը հանդես Է գալիս հօգուտ այն բանի, որ համապատասխան երկրները կառուցողական մոտեցմամբ կարգավորեն իրենց հակասությունները:
Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել են Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը, Կոմորյան կղզիները: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային եւ օդային հաղարդակցության դադարեցումը, բանկային գործառնութունների կասեցումը, Կատարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:
Կատարի իշխանությունները այդ գործողությունները որակել են չարդարացած, իսկ իր հասցեին արված մեղադրանքները՝ անհիմն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: