Սեուլը մտադիր չէ փոխել THAAD ՀՀՊ-ի տեղակայման Վաշինգտոնի հետ համաձայնագիրը
ՄիջազգայինՍեուլը մտադիր չէ փոխել Հարավային Կորեայում THAAD ՀՀՊ-ի տեղակայման վերաբերյալ Վաշինգտոնի հետ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահի անվտանգության հարցերով ավագ խորհրդական Չունգ Յու-յոնգը, փոխանցում է Yonhapnews-ը։
Նա նշել է, որ կառավարությունը ծրագրում է THAAD ՀՀՊ-ն տեղակայել՝ հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային եւ հրթիռային սպառնալիքը։ Նրա խոսքով՝ Սեուլը մտադիր չէ հիմնովին փոխել Կորեա-ԱՄՆ դաշինքի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հարավային Կորեան դադարեցրել է ՀՀՊ լրացուցիչ սարքավորումների տեղակայումը՝ նշելով, թե անհրաժեշտ է ուսումնասիրել շրջակա միջավայրի վրա THAAD ՀՀՊ-ի ազդեցությունը։