ԱՄՆ-ն այլեւս շահագրգռված չէ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու հարցում. Յունկեր
ՄիջազգայինԱՄՆ-ն այլեւս շահագրգռված չէ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ակտիվացնի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը։ «Մեր (ԱՄՆ-ի հետ) տարաձայնութունները ՆԱՏՕ-ում չի կարելի որպես հարմար առիթ օգտագործել Եվրոպայի ջանքերը վիճարկելու համար (անվտանգության ոլորտում-խմբ)։ Մենք այլ ելք չունենք։ Մենք պետք է պաշտպանենք մեր շահերը Մերձավոր Արեւելքում, կլիմայի փոփոխության եւ առեւտարական համաձայնագրերի հարցերում»,-ասել է Յունկերը։