Բրիտանիայի ընտրությունների արդյունքները կազդեն Brexit-ի բանակցությունների «ոգու» վրա. Եվրահանձնակատար
ՄիջազգայինԲրիտանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները կազդեն Brexit-ի բանակցությունների «ոգու» վրա։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիչին։
«Այդ արդյունքն, անկասկած կարտացոլվի բանակցությունների ոգու վրա, սակայն բանակցությունների մեկնարկի շուրջ կասկածներ չի առաջացնի», - հայտարարել է նա։
Նախնական տվյալներով՝ ընտրություններում առաջատար է Պահպանողական կուսակցությունը, սակայն բացարձակ մեծամասնություն չի կարողանա կազմել։