Բրիտանական ոստիկանությունն ազատել է Նյուքասլում բոլոր պատանդներին
ՄիջազգայինԲրիտանական ոստիկանությունն ազատել է բոլոր պատանդներին, որոնց Նյուքասլ քաղաքի աշխատանքի տեղավորման կենտրոնում պատանդառել էր դանակով զինված տղամարդը, հաղորդում է BBC-ն։
Ոստիկանության տվյալներով՝ ներկա պահին տղամարդը դեռ շինությունում է։ Նրա արարքի դրդապատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, սակայն ոստիկանությունը չի շտապում միջադեպն ահաբեկչություն որակել։