Իրաքում ԻՊ-ի իրականացրած կրկնակի պայթյունից 40 մարդ է զոհվել
ՄիջազգայինԻրաքի կենտրոնական Բաբիլ և Կարբալա նահանգներում տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով ավելի քան երեք տասնյակ մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է Press TV-ն, ռմբակոծությունները տեղի են ունեցել այն շրջաններում, որտեղ Իրաքի կառավարական ուժերն` աշխարհազորային ջոկատների աջակցությամբ պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ:
Անվտանգության ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ մահապարտ կինը պայթեցրել է ինքն իրեն շիաներով բնակեցված քաղաքի մազմամարդ շուկայի մուտքի մոտ, որը մայրաքաղաք Բաղդադից գտնվում է 80 կմ հեռավորության վրա:
Աղբյուրի խոսքով` առնվազն 31 մարդ է զոհվել հարձակման հետևանքով, ևս 35-ը վիրավորվել են: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ը:
Մի քանի ժամ անց ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել Կարբալա քաղաքի սրբավայրի մուտքի մոտ, որին 9 մարդ է զոհ գնացել, 16-ը` վիրավորվել: