Լուսանկարում ելակները կարմիր չեն. իսկ ի՞նչ գույն տեսար դու
LifestyleՀամացանցում հայտնվել է լուսանկար, որը հրապարակել է ճապոնացի փորձագետ Աքիոշի Քիթաոկան: Լուսանկարում մենք տեսնում ենք մի քանի կարմիր ելակ: Սակայն իրականում նկարում բացակայում է կարմիր գույնը:
Փորձագետը կարմիր գույնը ստացել է երկու գույնի՝ կապույտի եւ կանաչի միախառնումից: Այո, կապույտի եւ կանաչի համադրությունը հնարավորություն է տալիս, որ մենք ելակները կարմիր տեսնենք:
