Ալկոհոլային խմիչք, որն օգնում է երիտասարդ մնալ
LifestyleՎերջին շրջանում գիտնականների անցկացրած հետազոտությունների արդյունքները փաստում են այն մասին, որ կարմիր գինին օգնում է երիտասարդ մնալուն: Խոսքը ռեսվերաթրոլ բաղադրիչի մասին է, ինչը ոչ մեծ քանակությամբ առկա է կարմիր գինու մեջ:
Նման փորձարկումը հաջող է անցել լաբարատոր մկների պարագայում: Հետազոտության արդյունքները հրապարակվել է Cell ամսագրում: Այս ամենի հետ մեկտեղ, հետազոտողները պնդում են, որ ռեսվերաթրոլ բաղադրիչի իրական հետևանքները դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չեն:
Մասնագետները պնդում են, որ ռեսվերատրոլը շատ ուժեղ ազդեցություն ունի, որն ամենայն հավանականությամբ պաշտպանում է մարմինը բորբոքային պրոցեսներից, այն ազդում է նաև ծերանալու, ուղեղի իմացական ֆունկցիաների և լսողության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: