Ձախ Հարութի նոր տեսահոլովակը կլինի որպես շնորհակալություն իր հանդիսատեսին. Խաչիկ Եղոյան
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
ՀՀ վաստակավոր արտիստ, ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանը երեւանյան մենահամերգից հետո հասցրել է նոր տեսահոլովակ նկարահանել եւ հետո միայն մեկնել ԱՄՆ: Իր բազմազան երգացանկից երգիչն անձամբ է ընտրել «Թե աչքերս քեզ որոնեն» երգը, որի երաժշտության հեղինակը Լեւոն Սեւանն է, իսկ խոսքերը հեղինակել է Սիլվա Կապուտիկյանը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ձախ Հարութի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը, ով նաեւ այս տեսահոլովակի ռեժիսորն է, պատմեց նկարահանումների ընթացքի եւ նոր աշխատանքի նպատակի մասին:
«Հարութը դեռ Երեւան չէր եկել, երբ զանգահարեց ինձ ու ասաց, որ մենահամերգի նպատակով, երբ գա Հայաստան, պետք է նաեւ տեսահոլովակ նկարահանենք: Սկզբում մտածում էի, որ տեսահոլովակը կլինի «My life» երգի հիման վրա, սակայն Հարութն ասաց, որ ցանկանում է «Թե աչքերս քեզ որոնեն» երգը տեսահոլովակ ունենա, որը նա դեռ շատ վաղուց է կատարել: Տարիներ առաջ նա այս երգը բոլորովին ուրիշ գործիքավորմամբ է երգել, իսկ հիմա այն ներկայացնելու է լրիվ այլ գործիքավորմամբ` իսպանական մոտիվներով, որի պրեմիերան կայացավ հենց իր մենահամերգի օրը եւ շատ բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից »,- նշեց Խաչիկ Եղոյանն ու պատմեց տեսահոլովակի նկարահանման մանրամասների մասին.
«Տեսահոլովակը նկարահանել ենք մեկ օրում, ավելի ճիշտ` մի քանի ժամում: Այդ օրը ծիծաղելով օպերատոր Սուրեն Թադեւոսյանին ասում էի, որ եթե անգամ ոչինչ չանենք, այլ պարզապես չորս րոպե Հարութին նստած էլ նկարենք, միեւնույն է, այդ տեսահոլովակը սիրվելու է, քանի որ արտիստին են շատ սիրում: Եվ, իսկապես, մոնտաժային աշխատանքները շատ բարդ էին, քանի որ կադրերն այնքան լավն էին, որ չգիտեինք, թե որոնք օգտագործենք, որոնք` ոչ: Տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է, դասական ոճում, չկան սյուժետային գծեր, այն մոնոտոն գույներում է, որը աչքին շատ հաճելի է»,- նկատեց ռեժիսորը:
Շարունակությունը՝ այստեղ: