Թուրքիայից Քաթար ուղարկված սննդամթերքի առաջին մեծ խմբաքանակը արդեն հասել է Քաթար
ՄիջազգայինԹուրքիայից Քաթար ուղարկված սննդամթերքի առաջին մեծ խմբաքանակը արդեն հասել է տեղ և հայտնվել քաթարական խանութներում, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Թուրքական ապրանքը քաթարցիների համար մակագրվել է անգլերեն և արաբերեն լեզուներով: Մատակարարումներն իրականացվել են քաթարական ավիաուղիների բեռնատար ինքնաթիռներով:
Ավելի վաղ Թուրքիայի արտահանողների միության նախագահ Մեհմեթ Բույուքելչին հանդես է եկել հայտարարությամբ, որ իրենք լիովին պատրաստ են բավարարել Քաթարի բնակչության սննդամթերքի և խմելու ջրի պահանջները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Նախօրեին Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։