Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Էջմիածինցին չի ուզել պաշտպանել «ՕՐՕ»-ին, սուտ հաղորդում է տվել՝ իբր գլխին ատրճանակ են պահել և պահանջել հեռու մնալ ընտրապայքարից

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Պատվական Պոդոսյանի գործի դատական քննությունը: 23-ամյա Պատվականին մեղադրանք էր առաջադրված հանցագործության մասին սուտ հաղորդում տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Ըստ դատական ակտի՝ Պատվականն ընտանիքի հետ բնակվում է Էջմիածնում: 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած՝ ՀՀ ԱԺ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից Արմավիրի մարզում պատգամավորության թեկնածու է առաջադրվել Պատվականի հորաքրոջ դստեր ամուսին Նարեկ Հարությունյանը: Վերջինս Պատվականին առաջարկել է աջակցել իրեն, մասնակցել «ՕՐՕ» դաշինքի ընտրարշավին և միաժամանակ վարել իրեն պատկանող մեքենան: Պատվականը չի ցանկացել, բայց չի էլ կարողացել մերժել, ստիպված՝ համաձայնել է ու 2017 թվականի մարտի 5-ից սկսած՝ Նարեկ Հարությունյանի հետ մասնակցել է դաշինքի կողմից կազմակերպվող հանրահավաքներին ու քարոզարշավին, հաճախակի եղել է Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում թեկնածուի կողմից բացված նախընտրական շտաբում: Քարոզարշավին մասնակցելը բոլորովին Պատվականի սրտով չի եղել, նա որոշել է հարմար առիթ է փնտրել՝ դրանից հրաժարվելու համար, քանի որ նրա բարեկամներն ու ընկերները «ՕՐՕ»-ի համակիրներ չէին: 2017 թվականի մարտի 24-ի երեկոյան Պատվականը եղել է Նարեկ Հարությունյանի ու նրա համախոհների հետ: Միասին հաց են կերել, այնուհետև ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Պատվականը շտաբի աշխատակիցներից մեկի մեքենայով նրա ընկերոջը տարել է տուն: Շտաբ վերադառնալու ճանապարհին, մտածելով, որ հարմար առիթ է ներկայացել «ՕՐՕ»-ին սատարելու պարտադրանքից ազատվելու համար, Պատվականը շեղվել է ճանապարհից, մեքենան վարել է Էջմիածնի Մաշտոցի փողոցով դեպի հրապարակ, այնտեղից՝ Սպանդարյան փողոց: Հասնելով նախընտրական շտաբին՝ Պատվականը մի փոքր հապաղել է, չի պատասխանել մեքենատիրոջ հեռախոսազանգին, ապա շտաբ մտնելով՝ ձևացրել է, թե ահաբեկված է, վախից չի կարողանում խոսել: Նա հնարել ու պատմել է, թե իրեն իբր սպառնացել ու պահանջել են դուրս գալ ընտրարշավից: Իբր՝ առանց համարանիշի «ՎԱԶ-21015» մեքենան կտրել է իր ճանապարհը, այդ մեքենայից մի անծանոթ երիտասարդ եկել, նստել է իր մեքենայի հետևի նստատեղին, ատրճանակի փողն ուղղել է գլխին ու պահանջել է հեռու մնալ ընտրություններից   Պատվականի «գլխով անցածը» ներկայացրել են պատգամավորության թեկնածու Նարեկ Հարությունյանին, նա էլ իր «կողմնակցի» նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ անմիջապես ահազանգել է ոստիկանություն: Եվ Պատվականը ստիպված է եղել «ՕՐՕ»-ի շտաբում սուտ դուրս չգալու համար… սուտ հաղորդում գրել ոստիկանության բաժնում՝ նկարագրելով վերը ներկայացված հնարովի հարձակման պատմությունը: Նյութերի նախապատրաստության շրջանում զննության են ենթարկվել Պատվականի մատնանշած ճանապարհահատվածում տեղադրված տեսանկարահանող սարքավորումները: Պարզվել է, որ Պատվականի մեքենան նրա նշած փողոցով ընդհանրապես չի անցել և որևէ միջադեպ նրա ասած վայրում տեղի չի ունեցել… Պատվականը խոստովանել է, որ սուտ հաղորդում է տվել, որպեսզի չմասնակցի «ՕՐՕ»-ի ընտրապայքարին… Դատարանում Պատվական Պոդոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործը նրա միջնորդությամբ քննվել է արագացված ընթացակարգով: Դատարանը Պատվական Պոդոսյանին մեղավոր է ճանաչել սուտ հաղորդում տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով: 

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներ