ԱՄՆ-ն սկսել է հեղուկ գազի կանոնավոր մատակարարումը Եվրոպա
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները սկսել է հեղուկ գազի կանոնավոր մատակարարումներ իրականացնել Հյուսիսային Եվրոպա: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերին:
Նշվում է, որ ամերիկյան բնական հեղուկ գազ տեղափոխող հեղուկանավերը հինգշաբթի բեռնաթափման են կանգնել Նիդերլանդներում և Լեհաստանում: Առաջին անգամ ամերիկյան հեղուկ գազը բեռնաթափվում է Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի նավահանգիստներում:
Ամերիկացի նախարարի խոսքով` Եվրոպան ԱՄՆ-ն դիտարկում էր որպես պոտենցիալ գլխավոր էներգետիկ դիվերսիֆիկացիայի աղբյուր` Ռուսաստանի` որպես էներգետիկ ռեսուրսների հիմնական մատակարարի ազդեցությունը նվազեցնելու նպատակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը հեղուկ գազի արտահանումը դարձրել է տնտեսական ոլորտի առաջնային հանձնարարականներից մեկը:
Ամերիկյան հեղուկ գազն արդեն արտահանվել է Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Թուրքիա և Մալթա: