Վրաստանում ուղևորատար գնացք է դուրս եկել գծերից
ՄիջազգայինՎրաստանի Գորի-Նիկոզի երկաթուղային գծի հատվածում բեռնատար ավտոմեքենան բախվել է գնացքին:
Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը, միջադեպի հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից: Դեպքի վայրում աշխատում են օրինապահներն ու համապատասխան ծառայությունները, որոնք փորձում են օգնություն ցուցաբերել և հատուկ տեխնիկայի օգնությամբ վերադարձնել գնացքը գծերի վրա:
Կատարվածի հետևանքով տուժել են բեռնատար ավտոմեքենայի վարորդը, որը կոտրել է ոտքը, ինչպես նաև նրա ուղևորը, որի մոտ ձեռքի կոտրվածք է առկա: Երկու տուժածներին էլ տեղափոխել են Գորիի հիվանդանոցներից մեկը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել` Վրաստանի Քրեական օրենսգրքի` երթևեկության կանոնները խախտելու հոդվածով: