Սիրիացի ընդդիմադիր ուժերն ԻՊ-ից երկու շրջան են ազատագրել Ռաքքայում
ՄիջազգայինԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող սիրիացի գրոհայինները կիրակի երկու շրջան են ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Ռաքքայում:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր զինված խմբավորումը շարունակում է գրոհը Ռաքքայում, որն սկսել էր անցյալ շաբաթ: Երկու օր տևած մարտերի արդյունքում հաջողվել է ազատագրել Ալ-Ռոմանիա արևմտյան շրջանը:
Սա առաջին դեպքն է, երբ ընդդիմադիր ուժերին հաջողվում է որոշ տարածք ազատագրել Ռաքքայի արևմտյան շրջաններում: Այսօր ավելի վաղ նրանք ազատագրել էին նաև ալ-Մեշլեբ շրջանը, որը գտնվում է քաղաքի արևելյան կողմում: