Օրբանը Բրյուսելին մեղադրել է ահաբեկիչներին սատարելու մեջ
ՄիջազգայինԲրյուսելն ահաբեկիչների կողմից է, եւ նման դիրքորոշումը բացառապես անըմբռնելի է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով՝ Հունգարիայի կառավարությունը պաշտպանում է եվրոպական դիրքորոշումը։ «Հունգարիան պաշտպանում է եվրոպական պայմանագիրը, այդ թվում՝ ԵՄ-ի անդամների եւ Բրյուսելի միջեւ պատասխանատվության բաշխումը։ Բրյուսելն է դավաճանել իր դիրքորոշմանը, ոչ թե Հունգարիան»,-կարծում է Օրբանը։
Նա նաեւ ընդգծել է իրավճակի անըմբռնելի եւ աբսուրդային լինելը, երբ ֆինանսական սպեկուլյանտը Բրյուսելին պայմաններ է թելադրում եւ մատնանշում, թե Եվրոպան ինչ պետք է անի, իսկ եվրոպացի առաջնորդները նրան «հավատարմության երդում են տալիս»։