Պենտագոնի ղեկավարը «ցնցված Է» ԱՄՆ-ի բանակի ցածր մարտունակությունից
ՄիջազգայինԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել Է, որ «ցնցված Է» ամերիկյան զինված ուժերի վրա այն բացասական ազդեցությունից, որն ունեցել Է 2013 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ռազմական բյուջեի սեկվեստրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երբ (պաշտոնաթողությունից հետո) չորս տարի անց ես վերադարձա պաշտպանության նախարարություն, ցնցված Էի այն բանից, ինչ տեսա մարտական պատրաստության բնագավառում»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում:
Պենտագոնի պետը հավելել Է. «Մարտադաշտերում ոչ մի հակառակորդ չԷր կարող ավելի մեծ վնաս հասցնել մեր բանակին, քան սեկվեստրը»:
Մեթիսը կոմիտեում ելույթ Է ունեցել նախագահ Դոնալ Թրամփի կողմից առաջարկված՝ 2018 թվականի բյուջեի պարզաբանումներով, որը նախատեսում Է ռազմական ծախսերի զգալի ավելացում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: