Թուրքիայում «Ալ Քաիդայի» երկու անդամ է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի Իզմիր քաղաքում անվտանգության ուժերը ձերբակալել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման երկու անդամի, հայտնում է թուրքական diken.com.tr կայքը։
Իզմիրի հետախուզության ու ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն ահաբեկիչների մոտ հայտնաբերել են անօդաչու թռչող սարք, որը վերջիններս պատրաստվում էին կիրառել Սիրիայի տարածքում ահաբեկչական գործողությունների համար։
Սպասվում է, որ ձերբակալվածները շուտով կկալանավորվեն։