Ալկոհոլային խմիչք, որն օգտակար է մաշկի համար
LifestyleԿնճիռները յուրաքանչյուր 40-նն անց կնոջ համար իսկական գլխացավանք են: Այդ պատճառով մասնագետները չեն սահմանափակվում արդեն իսկ հայտնաբերած միջոցներով և ամեն անգամ նոր բացահայտումներ են անում:
Նրանք պնդում են, որ գարեջուրը կարգավորվում է շնչառությունն ու արյան շրջանառությունը իր մեջ եղած սպիտակուցների, ամինաթթուների, Bl, В2,РР վիտամինների և ածխաթթուների շնորհիվ: Գարեջուրը դրական ազդեցություն ունի նաև սրտանոթային համակարգի վրա, բարելավում է սրտի աշխատանքը:
Մասնագետները պնդում են, որ քիչ քանակությամբ գարեջուր օգտագործելը կարող է 2-3 անգամ նվազեցնել մեր օրգանիզմում տարբեր ուռուցքների առաջացման հավանականությունը: Մասնագետները գարեջրով պատրաստված դիմակներ են առաջարկում, որոնք պայքարում են կնճիռների առաջացման դեմ և նրբացնում են մաշկը: Նմանօրինակ դիմակ կարելի է ստանալ 1 ձվի դեղնուցին խառնելով գարեջուր: Գարեջրով պատրաստված դիմակները լավ ազդեցություն ունեն հատկապես յուղոտ մաշկի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: