Հունգարիան կուժեղացնի հսկողությունը օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ
ՄիջազգայինՀունգարիան կուժեղացնի հսկողությունը օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ։ Համապատասխան օրենքն ընդունվել է երկրի խորհրդարանում ձայների մեծամասնությամբ,- հայտնում է DW-ը։
Արտասահմանից տարեկան 24 հազար եվրոյից շատ ստացող ՀԿ-ներին օրենքը պարտավորեցնում է ամեն տարի ներկայացնել իրենց կարեւորագույն օտարեկրյա հովանավորների ցանկը ու գրանցվել որպես «կազմակերպություն, որը ստանում է շահույթ օտարերկրյա ֆինանսավորումից»։ Այդ պահանջը չկատարելու դեպքում կազմակերպությունները կարող են փակվել։