Հյուսիսային Կորեան ազատել է ԱՄՆ քաղաքացուն
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան ազատել է ԱՄՆ քաղաքացի Օտտո Վարմբյեին, որը 15 տարով ազատազրկվել էր «հակակառավարական գործողությունների համար»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է AP-ը։
Թիլերսոնի հայտարարության մեջ նշվում է, որ նախագահի կարգադրությամբ Պետդեպարտամենտը հասել է Օտտո Վարմբյեի ազատ արձակմանը։
«Վարմբյեն ԱՄՆ-ի ճանապարհին է, որտեղ նա կվերամիավորվի իր ընտանիքի հետ»։
Նշում են, որ Պետդեպարտամենտը շարունակում է երկխոսությունը Փհենյանի հետ՝ մյուս ամերիկացիներին ազատ արձակելու համար։