Բանգլադեշում 61 մարդ է մահացել սողանքների պատճառով
ՄիջազգայինԲանգլադեշում տեղացող հորդառատ անձրևները հանգեցրել են լայնածավալ սողանքների, ինչի հետևանքով առնվազն 61 մարդ է մահացել, իսկ տասնյակներն անհետ կորել են:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, տեղի իշխանությունները մտահոգություն ունեն, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ: Փրկարարները փորձում են հասնել հեղեղված շրջաններ և վերացնել սողանքների հետևանքները: Երկրի որոշ շրջաններում բնակիչները մնացել են առանց էլեկտրականության և բջջային կապի:
Մահվան դեպքեր են գրանցվել Հնդկաստանի հետ սահմանային Ռանգամատի շրջանում, որտեղ բնակելի տները հայտնվել են սողանքների կենտրոնում և թաղվել ջրի տակ:
Խախտվել է տրանսպորտային համակարգի գործունեությունը մայրաքաղաք Դաքքայում և Չիտագոնգա նավահանգստում:
Մուսոնային անձրևները Բանգլադեշում տեղում են հունիսի սեպտեմբեր ընկած ամիսներին: