Քաթարը տնտեսական շրջափակման պատճառով փակել է հելիումի գործարանները
ՄիջազգայինՔաթարը, որը համաշխարհային մակարդակով հելիումի երկրորդ խոշորագույն արտադրողն է, տնտեսական շրջափակմամբ պայմանավորված փակել է հելիումի արտադրման գործարանները:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Qatar Petroleum-ի RasGas դուստր ընկերությունը դադարեցրել է հելիումի արտադրությունն իր ձեռնարկություններում, քանի որ Սաուդյան Արաբիան փակել է Քաթարի հետ սահմանը` այդպիսով իսկ սահմանափակելով գազի ցամաքով մատակարարումները:
Նշվում է, որ երկու ձեռնարկությունն ապահովում են հելիումի միջազգային պահանջարկի մոտ 25 տոկոսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն կոչ էր արել Պարսից ծոցի երկրներին մեղմացնել Քաթարի տնտեսական մեկուսացումը:
Քաթարի շուրջ դիվանագիտական սկանդալ սկսվեց, երբ երկրին մեղադրեցին ահաբեկչության ֆինանսավորման մեջ, որից հետո 10 երկիր խզել է դիվանագիտական կապերը էմիրության հետ: