Բեյոնսեն պատրաստվում է երկվորյակների լույս աշխարհ գալուն. երգչուհին ծննդատանն է
LifestyleForbes-ի՝ շոու բիզնեսի եւ սպորտի ոլորտի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում գտնվող Բեյոնսեն, ըստ US Magazine-ի, արդեն պատրաստվում է երկվորյակների լույս աշխարհ գալուն:

35-ամյա երգչուհին արդեն Լոս Անջելեսի ծննդատանն է, որտեղից հաստատության անձնակազմը «տեղեկություններ է տարածում»:
Բեյոնսեին եւ նրա թիմին առանձին հարկ են տրամադրել:

Ամենաշատն այս լուրին, ինչպես միշտ, արձագանքել են Twitter-ի օգտատերերը. ականատեսները պնդում են, որ Լոս Անջելեսի հոսպիտալի մոտ, իբր, ներկայում մեծ թվով թիկնապահններ կան:

Ոչ ոք, սակայն, այս հայտարարությունները լուսանկարներով չի հաստատել: Բայց երգչուհու երկրպագուները, ամեն դեպքում, որոշել են սատարել իրենց կուռքին՝ սոցցանցում #BeyHiveSupportsBeyonce հեշթեգ տարածելով: