Գեղեցիկ և առողջ մազեր ունենալու գաղտնիքը
LifestyleԽնամված մազերը գեղեցիկ կնոջ կերպարի անփոխարինելի մասն է կազմում:
Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում գեղեցիկ մազեր ունենալու գաղտնի բաղադրատոմսերից:
Դիմակ հինայով: Եթե մուգ գույնի մազեր ունեք, ապա կարող եք հինայով դիմակ պատրաստել: Հինայի փոշին պետք է եփել տաք ջրում, լավ խառնել, քսել մազարմատներին և կապել սրբիչով: Ուղիղ 5 րոպեից պետք է լվանալ:
Դիմակ մայոնեզից: Անհրաժեշտ է խառնել մեկական թեյի գդալ մայոնեզը, ալոեի հյութն ու մեղրը: Լավ մանրացնել մի քիչ սխտոր: Խառնել: Ստացված զանգվածը քսել գլխամաշկին և գլուխը փաթաթել պոլիէթիլենային փաթեթով, ապա վրայից սրբիչով: Ցանկալի է դիմակը պահել մի քանի ժամ, բայց եթե սուր այրոց զգաք, կարող եք ավելի շուտ լվանալ:
Դիմակ խմորիչից: Կես բաժակ կաթը տաքացրեք և ավելացրեք մի տուփ չոր խմորիչ: Դրեք տաք տեղ և 15 րոպեից ավելացրեք 1-2 ճաշի գդալ բուսական յուղ և 1-2 դեղնուց: Քսեք մազերին, գլուխը փաթաթեք պոլիէթիլենով, ապա վրայից սրբիչով: Դիմակը պետք է պահել երկու ժամից ոչ պակաս, հետո լվանալ տաք ջրով: