Հրաձգության հետեւանքով վիրավորվել Է հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքալիսը
ՄիջազգայինՀրաձգության հետեւանքով վիրավորվել Է Լուիզիանայից հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքալիսը, հրաձգությունը տեղի Է ունեցել Վիրջինիայում բեյսբոլի մարզման ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News-ը:
Սքալիսը Ներկայացուցիչների պալատում մեծամասնության խմբակցության քարտուղարն Է:
Նշվում Է, որ կրակոցները մի քանիսն են եղել, վիրավորվել Է կոնգրեսականի օգնականներից մեկը:
Ըստ որոշ տվյալների, կրակողը ձերբակալված Է:
Ականատեսները հայտնում են, որ հրաձգությունը տեղի Է ունեցել Կոնգրեսի անդամների մարզման ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: