Ճապոնիայում ԿԺԴՀ-ի հրթիռների դեմ Patriot-ների օգտագործման վարժանքներ են անցկացրել
ՄիջազգայինՃապոնիայի «Կոմակի» բազայում հյուսիսկորեայան հրթիռների դեմ Patriot հակահրռիթային համալիրների տեղակայման զորավարժություններ են անցկացվել:
Վարժանքների ընթացքում հակահրթիռային համալիրները ճապոնական ինքնապաշտպանական ուժերի «Կոմակի» բազա են բերվել, նախապատրաստել են դրա արձակումը, իսկ հրթիռները դեպի երկինք են ուղղվել: Այս ամենի շուրջ մեկ ժամ է ծախսվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK-ը:
Համալիրը գործի չի դրվել: Ծրագրվում է, որ նման վարժանքներ կանցկացվեն երկու այլ բազաներում եւս: