Բրյուսելի միջազգային օդանավակայանում հրդեհ է
ՄիջազգայինՎաղ առավոտից Բրյուսելի միջազգային օդանավակայանը հրդեհի պատճառով արգելափակվել է: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով RTL հեռուստառադիոընկերությունը:
Օդանավակայանն արգելափակված է առավոտյան ժամը 5-ից: Էլեկտրականությունն անջատված է, ինչի արդյունքում համակարգչային ցանցի խափանումը կաթվածահար է արել ազգային օդանավակայանը:
Թռիչքներ չեն իրականացվում, ուղեւորները չեն կարողանում տերմինալի շենք մտնել: