Իտալացի սեյսմոլոգները սխալմամբ հայտնել են ուժեղ երկրաշարժի մասին
ՄիջազգայինԻտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը հայտնել է երկրի կենտրոնական հատվածում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, բայց ավելի ուշ դա բացատրել է տեխնիկական խափանմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարկե շրջանում իբր տեղի ժամանակով 5:17-ին տեղի ունեցած ստորգետնյա ցնցման մասին նորությունն ինստիտուտի կայքում ուղեկցվել է երկրաշարժի նկարագրության համար ավանդական բնորոշումներով: Տեղեկությունն արագ տարածել են իտալական ԶԼՄ-ները:
Սակայն, ավելի ուշ սեյսմոլոգները հայտարարել են տեխնիկական սխալի մասին՝ առանձին հաղորդագրություն տարածելով: Դրանում խոսք է եղել 1,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցման մասին, որն անգամ չի զգացվել մակերևույթի վրա:
«Տեխնիկական խնդիրների պատճառով դրան սխալմամբ վերագրվել է 5,1 մագնիտուդ՝ վերագրելով Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի տվյալները: Ներողություն ենք խնդրում անսարքության համար»,- ասված է հաղորդագրությունում: