Իրանը պատրաստ է անհրաժեշտ հումանիտար օգնություն հասցնել Քաթարին. Իրանի ԱԳՆ
ՄիջազգայինԻրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է անհրաժեշտ հումանիտար օգնություն հասցնել շրջափակման մեջ հայտնված քաթարցի ժողովրդին։
Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, Զարիֆն ընդգծել է, որ քաթարյան ճգնաժամը կարող է վնաս հասցնել տարածաշրջանի բոլոր երկրներին։
Ավելի վաղ Թուրքիայի արտահանողների միության նախագահ Մեհմեթ Բույուքելչին հանդես է եկել հայտարարությամբ, որ իրենք լիովին պատրաստ են բավարարել Քաթարի բնակչության սննդամթերքի և խմելու ջրի պահանջները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Նախօրեին Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։