Թրամփը՝ իր դեմ հետաքննության մասին
ՄիջազգայինՆրանք ռուսների հետ դավադրության մասին կեղծ պատմություն են հորինել: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով արդարադատությանը ենթարդյալ խոչընդոտելու հետ կապված իր դեմ սկսված հետաքննությունը:
«Նրանք ռուսների հետ դավադրության մասին կեղծ պատմություն են հորինել, ապացույցներ չեն գտել, եւ հիմա խոսում են այդ նույն կեղծ պատմության հետ կապված արդարադատությանը խոչընդոտելու մասին: Վատ չէ»,- գրել է Թրամփը: