Մայք Փենսը փաստաբան է վարձել՝ Ռուսաստանի հետ կապերի հարցով հետաքննության հետ կապված
ՄիջազգայինԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը փաստաբան է վարձել՝ Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի ենթադրյալ կապերի շուրջ հետաքննության հետ կապված: Ըստ Reuters-ի՝ Փենսը վարձել է McGuireWoods իրավաբանական ընկերության տնօրեն Ռիչարդ Քալենին, որը հայտնի է աղմկահարույց հետաքննությունների ժամանակ պետական պաշտոնյաների պաշտպանությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես փաստաբան է վարձել: Նախընտրական շրջանում ռուսների հետ կապերի մասին բոլոր ենթադրությունները Թրամփը հերքում է՝ դրանք կեղծ անվանելով: