Քաբուլում մզկիթի վրա հարձակման հետեւանքով երեք ահաբեկիչ է սպանվել
ՄիջազգայինԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մզկիթի վրա հարձակման փորձի հետեւանքով երեք ահաբեկիչ է սպանվել: Հարձակման արդյունքում 4 զոհ եւ 8 վիրավոր կա: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ-ի աղբյուրին:
Դեպքը տեղի է ունեցել Ալ Զահրա մզկիթի մոտ: Հարձակման փորձի ժամանակ ոստիկանությունն արգելափակել է մզկիթի մուտքը: Արդյունքում ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուս երկուսը սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության հետեւանքով: