Անջելինա Ջոլին՝ Լոս Անջելեսում զինվորական հագուստի խանութում
LifestyleԱնջելինա Ջոլիին Լոս Անջելեսում նկատել են 8-ամյա որդու՝ Նոքսի հետ: 42-ամյա աստղը հանրությանը ներկայացել է սեւ հագուստով:


Էնջին զինվորական հագուստի խանութ է գնացել:

Աստղին ուղեկցել է թիկնապահը:

Ջոլին երկար ժամանակ մնացել է խանութում, բայց ոչինչ չի գնել, իսկ Նոքսն ուշադիր ուսումնասիրել է համազգեստները:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Էնջին երեխաների հետ տեղափոխվել է նոր առանձնատուն, որն աստղը գնել է 25 մլն դոլարով: Տունը 6 ննջարան եւ 10 լոգարան ունի: Էնջիի հարեւաններն են Նատալի Փորթմանը, Քեյսի Աֆլեքը, Will.I.Am-ը:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ InstarImages.com-ի, BackGrid-ի