Բրդից պատրաստված կահույք-խաղալիքներ. լուսանկարներ
LifestyleՉինացի նկարիչ Վիննի Չուին բացի նկարչությունից զբաղվում է նաև ապակու նկարազարդմամբ, թարմ ու չորացված ծաղիկներից հետաքրքիր կոմպոզիցիաներ պատրաստելով, խաչակար ասեղնագործությամբ:
Վարպետը Boredpanda կայքին պատմել է, որ ասեղով ֆետր մշակելու տեխնիկան օգնում է խտացնել բրդի մանրաթելերն ու ավելի ամուր գործվածք ստեղծել: Այս մեթոդով խաղալիք պատրաստելը նման է նկարչության արվեստին, քանի որ վերջնական պատկերը ստանալու համար անհրաժեշտ է շատ շերտեր ունենալ:
Պարզվում է` Չուիին յուրաքանչյուր աշխատանք ավարտին հասցնելու համար մի քանի ժամ է պահանջվում, ինչպես նաև ստանալ ասեղի հազարավոր ծակոցներ:
Վարպետը աղբյուրին պատմել է, որ ինքը միշտ սիրել ու հիացել է հնաոճ կահույքով ու այլ վինտաժային իրերով, ահա թե ինչու է հենց այս իրերն ընտրել իր աշխատանքի համար:






